ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Բայդենը կքննարկեն Կովկասի տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը հանդիպելու են G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Հռոմում հոկտեմբերի 30-31-ը:

Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին թուրքական Milliyet պարբերականին տված հարցազրույցում ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը: Վերջինս բացահայտել է նաև նախագահների հանդիպման օրակարգը՝ նշելով քննարկվելիք գլխավոր թեմաները:

«Մենք ընդարձակ կապեր ունենք ԱՄՆ-ի հետ: Առաջնորդները կքննարկեն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային ոլորտներին, պաշտպանական արդյունաբերությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Քննարկվելու են նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցերտ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է թուրք առաջնորդի խոսնակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular