ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանի հայտարարությունը քողարկված շանտաժ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարության է տարածել որում ասվում է, թե Տոնոյանը, հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը՝ ունեցած տեղեկատվության մեծ ծավալը չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե որն է այս հայտարարության նպատակը և այն ում է հասցեագրված քաղաքագետը պատասխանել է․ «Ակնհայտորեն դա քողարկված շանտաժ է, որովհետև ասում է, որ շատ բան գիտի, բայց պետության շահերից ելնելով՝ չի ասում։ Նման դեպքերում կա՛մ այդ մասին ընդհանրապես պետք է չասվի, կա՛մ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի, որովհետև եթե պետական գաղտնիք է ու չպետք է ասես՝ ավելի լավ է դրա մասին ընդհանրապես չխոսես։ Կոնկրետ այս դեպքում Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին հասկացնում է, որ կոմպրոմատներ ունի նրա դեմ։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Տոնոյանը ինքնապաշտպանության իրավունքից ելնելով է նաև նման քայլի դիմում, որովհետև ակնհայտ է, որ կոռուպցիոն սխեմաները, պատերազմի պարտությունը Դավիթ Տոնոյանը միայնակ չէր կարող անել։ Ցավոք սրտի, իշխանության ստեղծած մթնոլորտն է այդպիսին, մեր քաղաքական իրականությունը կառուցվում է շանտաժի հիման վրա, բայց, միևնույն է, այդ շանտաժներն ու փոխադարձ մեղադրանքներն օգուտ չեն տալու»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular