ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետերբուրգի մերձակայքում C-400 համակարգերի կիրառմամբ ստուգողական վարժանքներ են անցկացվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արևմտյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության միավորման «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի հաշվարկները 2021 ուսումնական տարվա ստուգողական պարապմունքների ընթացքում ոչնչացրել են գերձայնային թիրախները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՌՕ-ի մամուլի ծառայությունը:

«Մարտական հաշվարկները, զենիթային կառավարման հրթիռների Էլեկտրոնային գործարկման օգնությամբ, հետ են մղել պայմանական հակառակորդի հոծախումբ հրթիռային ավիացիոն հարվածը: Վարժական հարձակումների ծրագիրը ներառել Է միաժամանակյա ներգործություն գերարագ, բալիստիկ և գերձայնային թիրախների զենիթային հրթիռային համակարգի վրա»,-ասվում Է օկրուգի հաղորդագրության մեջ: Նաև ԱՌՕ-ում հաղորդել են, որ զինվորականները կատարելագործել են արձակման կայանքների տեղափոխումը մարտական վիճակից երթայինի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular