ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անարժանապատիվ «գյադաների» ժամանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018թ․ իշխանափոխությունից հետո հանրության մի՝ ոչ ադեկվատ զանգվածը հիացմունքից նղավում էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տեղն էր դնում» ՌԴ նախագահի «պորտը»։ Այդ տարվա սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպմանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խրոխտ արտահայտություններ էր անում, հույս հայտնում, թե երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա, նշում, թե Մոսկվայի և Երևանի միջև առկա են որոշ խնդիրներ, սակայն բանակցությունների արդյունքում այդ խնդիրների մեծ մասը կկարգավորվի։ Հիացմունքի ճիչեր էին լսվում, երբ Ռուսաստանի նախագահին դիմավորելու էին ուղարկում ոչ թե փոխվարչապետի կամ ԱԳ նախարարի մակարդակի, այլ փոխարտգործնախարար Ռուբինյանի տրամաչափի պաշտոնյայի։ Այսօր արդեն այդ հիացողների ճռվողյունը լսելի չէ, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը նույն այդ Փաշինյանը դարձրել է փալաս թե՛ Ռուսաստանի, թե՛ անգամ Թուրքիայի և Ադրբեջանի առաջ։

Աշխատանքային այցով երեկ Մոսկվա մեկնած, իսկ ավելի ճիշտ կանչված Փաշինյանը չորստակ էր ծալվում նույն այդ Պուտինի առջև, «շնորհակալությունների» հեղեղ արտանետում, ընդգծում Ռուսաստանի առանցքային դերն ու նշանակությունը։ Ընդամենը երեք տարի պահանջվեց, որ ժողովրդական լայն զանգվածների առաջնորդից Նիկոլ Փաշինյանը վերածվի արտաքին ուժերի աջակցությամբ իշխանությունը պահող մարիոնետի, ով իր պետության ժամերը հարկադրված է «ճշգրտել» այլոց, թեկուզ և ռազմավարական դաշնակցի հետ։ Փաշինյանի այս կերպափոխումը օբյեկտիվ է, այդ անձը եկել էր իշխանության ու ամեն գնով փորձում է պահպանել այդ իշխանությունը, լինի դա հեղափոխական ամբոխների, թե Ռուսաստանի իշխանությունների աջակցությամբ։ Օբյեկտիվ չէ Հայաստանի քաղաքացիների պահվածքը, որ այսպիսի նվաստացումներից հետո անգամ գնում և 54 տոկոս քվե են տալիս իրենց նվաստացումների աղբյուրին։ Եվ որքան Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվի, այնքան ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու կրել նվաստացումներն ու զրկանքները՝ անարժանապատիվ «գյադաների» պատճառով ինքն էլ զրկվելով արժանապատվությունից։ 

Ռոբերտ Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular