Ինչ պետք է ներկայացնի COVID-19-ով վարակված անձը կամ հեռավար եղանակով աշխատողը. նախարարությունը մանրամասնում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։