ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան-Հնդկաստան-Իրան․ նոր առանցքի փնտրտուքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անկախության երեք տասնամյակների ընթացքում, երեկ առաջին անգամ Հայաստան է այցելել Հնդկաստանի արտգործնախարարը։ Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ։ Խոսակցությունը ծավալվել է ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, որտեղ Հնդկաստանը վերահաստատել է իր հայամետ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ, այնպես էլ քննարկել են պաշտպանական, տնտեսական ոլորտներում համագործակցության հարցերը։ Մասնավորապես Արարատ Միրզոյանը նշել է, թե պետք է քայլեր ձեռնարկվեն քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում հարաբերությունները նոր մակարդակի բարձացնելու վերաբերյալ։

Հնդկաստանի արտգործնախարարը ևս ընդգծել է տնտեսական կապերը ակտիվացնելու անհրաժեշտության մասին, հիշեցրել, որ Դելին ու Երևանը միջազգային «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասնակից են և ունակ են հաղթահարել երկու երկրների միջև առկա հաղորդակցային խոչընդոտները։ Մասնավորապես Հնդկաստանն առաջարկել է, որ Չաբահար նավահանգիստը ևս մաս կազմի «Հյուսիս-հարավ» տրասպորտային միջանցքին։ Իրանում գտնվող նավահանգիստն այժմ զարգացվում է Հնդկաստանի կողմից և այս առումով Հնդկաստան–Իրան–Հայաստան առանցքը կարող է բավականին լուրջ տնտեսական ն և ռազմաքաղաքական նշանակություն ունենալ տարածաշրջանում, հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Պատերազմում Հայաստանի պարտությունից, Թուրքիայի և Ադրբեջանի ինչպես նաև նրանց դաշնակից Պակիստանի հզորացումից հետո, թե՛ Իրանը, թե՛ Հնդկաստանը լուրջ մտավախություններ ունեն։ Հազարամյակների պետականություն ունեցող երկու տերությունները այսօր կանգնած են իրենց դիրքերի կորստի առջև, և փոքրիկ Հայաստանը ունի բոլոր շանսերը դառնալու այս երկրների կամուրջը դեպի Եվրոպա։ Եվ մեկ օրվա ընթացքում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ գլխավոր դատախազի, ինչպես նաև Հնդկաստանի արտգործնախարարի այցերը, վկայում են այն կարևորությունը, որ Հայաստանը կարող է ունենալ այդ երկու երկրների համար։ Մնում է միայն, որպեսզի Հայաստանի իշխանությունները գիտակցեն իրենց բաժին հասած ծանր պատասխանատվությունը և հերթական անգամ ոչ կոմպետետությամբ չփչացնեն հնարավոր դրական զարգացումները։

Միքայել Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular