ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտրել հիասթափության նոր ալիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանի տապալումը ցանկացող հանրությունը հիասթափված է։ Եվ այսօր օբյեկտիվորեն դիսկուրս է ծավալվում՝ որն է ավելի ճիշտ, խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքարը։ Գաղտնիք չէ՝ խորհրդարանում հայտնված ընդդիմադիր երկու ուժերին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին հանրության մի ստվար զանգվածն ընտրել էր բացառապես մեկ առաքելությամբ՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանի ապիկար վարչախումբը և երկիրը դնել վերականգնման ռելսերի վրա։
 
Պարզվեց՝ Փաշինյանը վարչական, քարոզչական ռեսուրսների, հանրության՝ ստորին բնազդները գրգռելու շնորհիվ կարողացավ հավաքել 54 տոկոս քվե և մնաց իշխանության ղեկին։ Բարդ է ասել՝ եթե այսօր լինեին ընտրությունները, ինչ արդյունք կգրանցվեր։ Միգուցե Փաշինյանին, հիասթափության ալիքի վրա, հաջողվեր ավելի շատ ձայներ ստանալ, կամ էլ՝ կորցներ իշխանությունը։ Փաստն այն է, որ դավադիր իշխանությունները շարունակում են վտանգել Հայաստանի անվտանգությունը, վարկաբեկել բանակն ու պետական այլ կառույցներ, նորանոր տնտեսական վնասներ հասցնել, կողոպտել պետբյուջեն՝ պարգևատրումների և ձեռքի ծախսերի, ատկատների և մենաշնորհների վերաբաժանման տեսքով, իսկ պատերազմում պարտությունից ուշքի չեկած հանրությունը դեռ երկար ստիպված է հանդուրժելու այս պատկերը։ Կա՞ արդյոք ընդդիմության մեղքն այս ամենում։ Անշուշտ։ Երկու արմատական ուժերին էլ քվե տվել են մեն-մի նպատակով, և այդ նպատակին առայժմ նրանք չեն հասել։ Ունե՞ն արդյոք հնարավորություն ընդդիմադիրները՝ կրկին վառելու պայքարի ճրագն ու ջանքեր գործադրելու Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Կրկին այո։ Հարկավոր է, սակայն, համախմբվել, գործողությունների հստակ ծրագիր մշակել, փողոցում, խորհրդարանում, ամենուր սկսել պայքարը, այլապես մենք երկիր ենք կորցնում, և այս անգամ անդառնալիորեն։
 
Հայկ Տիգրանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular