ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարունակում են ավերել դատական համակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են իշխանության միակ անկախ մնացած ճյուղը կոտրելու փորձերը։ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, այս օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով քննում է այս կամ այն «անհնազանդ» դատավորի դեմ հարուցված վարույթը, դադարեցնում նրանց լիազորությունները։ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված Կարեն Անդրեասյանն էլ առանձնակի ջանասիրությամբ է իրականացնում անկախ դատավորների դեմ վարույթներ հարուցելու գործը։ Դեռ ամիսներ առաջ կանխատեսել էինք նման զարգացումների հավանականությունը։ 2018թ․ իշխանափոխությունից հետո միայն դատական համակարգն էր, որ մնաց և դիմադրեց իշխանության ապօրինություններին, բազմաթիվ դեպքերում հրաժարվեց կատարել ապօրինի հրահանգները։

Փաշինյանը, նախ իրեն հավատարիմ դատավորների խումբ հավաքեց, որոնց միջոցով էլ իրականացնում է ընդդիմության դեմ հետապնդումները, ապա և գրավեց իշխանությունը Բարձրագույն դատական խորհրդում։ Մամուլը բազմիցս է գրել, թե ինչպես են փորձում նեղել և ճնշել իրապես անկախ, Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր դատավորներին։ Թեև անկախ դատավորների այդ խումբը շարունակում է մնալ համակարգում և պայքարել իշխանության դեմ, սակայն նրանք էլ հասկանում են, որ առանց լուրջ աջակցության չեն հաջողելու։ Ջհանգիրյանը ԱԱԾ-ին ու ոստիկանությանն էլ քսի տվել այդ դատավորների դեմ, որոնք կամ պիտի դիմանան ճնշումներին, կամ լքեն պետական համակարգն ու փաստաբանական գործունեությամբ զբաղվեն։ Խնդիրը նաև ֆինանսական կողմ ունի, դատավորի պաշտոնում աշխատավարձերն այնքան բարձր չեն, որքան մասնավոր հատվածում, և շատերը նախընտրելու են դուրս գալ, իրենց գործունեությունը շարունակել այլ կարգավիճակով։ Եվ միայն հատուկենտ նվիրյալներ կմնան, կպայքարեն:

Նորայր Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular