ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022 թվականի բյուջեի նախագիծը մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մեր առաջնահերթությունների հետ որևէ կապ չունի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի բյուջեի նախագիծն արդեն հայտնի է։ Կառավարության ծրագրի համաձայն՝ 2022 թվականին ՀՀ-ն կարող է ունենալ 7 տոկոս տնտեսական աճ։ Այս թեմայով զրուցել ենք Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ։

Անդրադառնալով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին և հարցին, թե ինչի հիման վրա կարող ենք ունենալ 7 տոկոս աճ տնտեսագետը ասել է․ «2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական չէ, իսկ քանի որ այս Կառավարությունն ինձ ու ՀՀ բնակչությանը խաբել է բազմիցս, ուստի հերթական խաբկանքին չեմ ուզում տրվել և չեմ ցանկանում նման մեղավորությունն ինձ վրա վերցնել ու բացատրել, թե այդ 7 % տնտեսական աճն իրենք ինչպես են պատկերացնում։ Ընդունելով հանդերձ, որ այս թիվը խաբկանք է, վստահ եմ՝ վիճակագրական թվերը նկարելով՝ ցույց կտան անգամ դրանից ավելի աճ, բայց իրականությունն այն է, որ Կառավարությունն ընդունել է ընդամենն իներցիայով գրված մի բյուջեի նախագիծ, որը մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մեր առաջնահերթությունների հետ որևէ կապ չունի։ Մենք չունենք տնտեսական աճի հնարավորություն, որովհետև տնտեսական զարգացման հասնելու պատկերացումն այս իշխանության մոտ սահմանափակվում է ընդամենը սրճարաններում մարդկանց այցերի քանակով և ՀԴՄ կտրոններով, մինչդեռ իրական տնտեսական աճը հիմնվում է հենց տնտեսության բազմազանության, արտահանման ծավալների աճի վրա։ Եթե Կառավարությունը տնտեսության աճի հույսը դնում է հանքերի շահագործման վրա, ապա դա ցույց է տալիս, որ գործ ունենք հորից ժառանգություն ստացած մի անգործունյայի հետ, որը ստացած գույքը վաճառում է ու որևէ բան չի ավելացնում եղածի վրա, որևէ բան չի ժառանգում իր հետնորդներին։ Հանքարդյունաբերոթյան վրա տնտեսություն կառուցող Կառավարությունը հենց այդ անգործունյա ժառանգին է նման»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular