ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոտալ քաոս, որ կյանքեր է արժենում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական կրակոցներից 6 զինծառայող է վիրավորվել։ Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող։ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե միջադեպի մասին զեկուցել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել Արցախի Նորշեն համայնքում։ Դրանից ժամեր առաջ Ադրբեջանն էր մեղադրել Հայաստանին, իբր հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող։ Արցախի պաշտպանության բանակը տեղեկություն էր տարածել, թե նշված ժամանակահատվածում դիրքապահների կողմից լսվել են թեժ վիճաբանության և ծեծկռտուքներ ադրբեջանական դիրքերում, որոնց հաջորդել են կրակոցներ։

Հերթական այս սրումը հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, բացահայտեց Հայաստանի և Արցախի իշխանությունների ոչ կոմպետենտությունը, երբ տևական ժամանակ հանրությունը ստիպված էր տեղեկություններ քաղել բացառապես Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների ֆեսբուքյան հաղորդագրություններից։ Մինչ պաշտպանության բանակը բարեհաճեց հայտնել, թե ինչ է կատարվում սահմանագծին, արդեն բավականին մեծ աղմուկ էր բարձրացել։ Ըստ ամենայնի, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ վերահսկել, թե՛ տեղեկատվությունը և թե՛ մեր սահմանների ամրությունը։ Իսկ Ադրբեջանը օրեցօր ջլատում է հայկական զինուժը, դեմորալիզացնում, խնդիրներ ստեղծում Հայաստանի և Արցախի զինծառայողների համար, խուճապ տարածում բնակչության շրջանում։ Ադրբեջանը իր այս գործողություններում չափազանց հետևողական է, նույնքան հետևողական, որքան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը օտարի լծի տակ մտցնելու հերթական, դավադիր, հրեշավոր, դավաճանական քայլն իրականացնելու առումով։

Արմեն Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular