Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ.
«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար եւս նույնատիպ ծրագիր իրականացնելու հարցում»,-պատմել է ՌԴ արտգործնախարարը։
Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար, հավելել է նա: 1or.am կայքը օրեր առաջ արդեն իսկ գրել էր, որ Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով իսկ այսօր ՌԴ ԱԳ նախարարը հանդես եկավ հայտարարությամբ։
Սոնա Գիշյան