ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոնոմիկայի նախարարի սուտը բացահայտվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ, բոլորդ կհիշեք, որ այս տարվա մայիսին էկոնոմիկայի նախարարը խոսել էր երկնիշ թվով տնտեսական աճի և երկրում հորդացող ներդրումների մասին։ Վահան Քերոփյանն ասել էր․ «Երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում»։  

Այդ հայտարարության ժամանակ, երբ Վահան Քերոբյանը ներդրումների հորդելու մասին էր խոսում, ցավոք, դեռևս հայտնի չէրին ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները, և երևի նախարարը մոռացել էր, որ վիճակագրական տվյալները մի օր հրապարակելու են և  նրա կեղծ հրապարակումները ջրի երես են դուրս գալու։ Հիմա արդեն հայտնի են վիճակագրական թվերը, ու կարելի է ասել, թե հորդացող ներդրումների վերաբերյալ նախարարի հայտարարությունը որքանով է համապատասխանում իրականությանը։ մԻհարկե, Վահան Քերոբյանի հայտարարության ժամանակ էլ ակնհայտ էր ու պարզ, որ նախարարը կեղծիքով է զբաղված, քանի որ ներդրումները չեն կարող հորդել մի երկրում, որտեղ տարրական պայմաններ չկան դրանց համար։

Ներդրումների վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալներն էլ եկան ապացուցելու նախարարի կեղծ հայտարարությունները։ Պարզվում է, որ վեց ամսվա ընթացքում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 110 մլն դոլար։ Ընդ որում, երկրորդ եռամսյակում կամ այն ժամանակ, երբ նախարարը խոսում էր ներդրումների հորդելու մասին, ներդրումները կտրուկ կրճատվել են։ Առաջինում դրանք կազմել էին 82 միլիոն, երկրորդում՝ ընդամենը 28 մլն դոլար։ Գրեթե 3 անգամ ավելի քիչ, քան առաջին եռամսյակում։ Սա Կենտրոնական բանկի արձանագրումն է։ Իսկ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված թվերից պարզվում է, որ առաջին կիսամյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը տարվա առաջին կեսին կազմել են 42,8 մլրդ դրամ։ Դոլարի վերածելու դեպքում այն համարժեք կլինի ընդամենը 85-90 մլն դոլարի։ Եվ իրականում սա  այն գումար չէ, որի դեպքում կարելի է ասել, թե  երկրում ներդրումները հորդում են։ Չեմ կարծում, թե  էկոնոմիկայի նախարարն այդ մասին չգիտեր։ Ըստ ամենայնի, գիտեր, բայց կեղծում էր իրականությունը՝ մոռանալով, այն պարզ ճշմարտությունը, որ  ստերը բացահայտվելու «վատ» հատկություն ունեն։
Հայաստանում իրականացվող օտարերկրյա ներդրումները ոչ միայն չեն հորդում, այլ նվազում են։ Խոսքն ուղղակի ներդրումների մաքուր պաշարների մասին է։

Այս տարվա առաջին կեսի տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները 1 տարի առաջվա համեմատ կրճատվել են 109 մլրդ դրամով կամ ավելի քան 222 մլն դոլարով։ Կրճատումն ավելի մեծ է 2019թ. համեմատ։ Այն ժամանակ օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կազմել էին 1 տրիլիոն 99 մլրդ դրամ, այս տարի կազմել են 1 տրիլիոն 957 մլրդ դրամ։ Երկու տարում նվազել են 142 մլրդ դրամով կամ գրեթե 300 մլն դոլարով։ Այսպիսին է Հայաստանում ներդրումների պատկերը։ Թեև կարծում եմ, բոլորին էլ պարզ էր, որ այլ կերպ չէր էլ կարող լինել այն աշխահաքաղաքական ու ներքաղաքական անկայուն իրավիճակում, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Նախկինում էլ ներդրումային մթնոլորտը մեր երկրում չէր փայլում իր բարձրությամբ, իսկ  հիմա շատ ավելի վատ վիճակում է։
Առանց պաշտոնական տվյալների էլ կարելի էր հասկանալ, որ այսօրվա պայմաններում չի կարող որևէ լուրջ ներդրումներ լինել, և որքան էլ կառավարությունը փորձի նման տպավորություն ստեղծել, միևնույնն է ամեն ինչ մի օր թվերի տեսքով բացահայտվելու է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular