ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին ճնշումներ կան Ալիևի վրա, և նա ցանկացած հարթակ օգտագործում է քարոզչական մանիպուլյացիաների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպմանը Ադրբեջանի նախագահը իր ելույթում Հայաստանին մեղադրեց բազմաթիվ հանցագործությունների համար։ Նրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։ Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու պատասխանը Իլհամ Ալիևին Արմեն Բաղդասարյանը ասաց․ «Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չկարողացավ համարժեք պատասխան տալ, նրա պատասխանը շատ խղճուկ էր, թեև շատ բան կարող էր ասել։ Փաշինյանն ուղղակի փորձեց պատճառաբանել, որ դա այն հարթակը չէ, որ նման հարցեր քննարկվեն, մինչդեռ, թեկուզ զուտ քարոզչական տեսանկյունից, դա շատ լուրջ հարթակ էր Ալիևի բոլոր անհիմն մեղադրանքներին հակազդելու և բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչը, չգիտեմ ինչու, Նիկոլ Փաշինյանը չարեց»։

Հարցին, թե Իլհամ Ալիևն ի՞նչ նպատակով նման մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի դեմ, այն էլ այդ հարթակից, որն ինչպես նշեցիք՝ բնավ դրա տեղը չէր քաղաքագետը պատասխանեց․ «Հարթակն էական չէ, դա զուտ քարոզչական նշանակություն ուներ, որովհետև, այո՛, դա բնավ այն հարթակը չէ, որտեղ այդ հարցը պետք է քննարկվեր։ Ուղղակի Ալիևը բոլոր հնարավոր հարթակներով փորձում է այդ նույն մեղադրանքները ներկայացնել ու դրանք ավելի խորացնել, որովհետև Ադրբեջանը, կարծես թե, միջազգային ատյաններում լուրջ խնդիրների առջև է կանգնում։ Տեսնում ենք՝ Հաագայի դատարանում հարց է քննվում, համանախագահ երկրներն են, այնուամենայնիվ, պնդում, որ արցախյան խնդիրը կարգավորված չէ։ Այսինքն՝ արտաքին ճնշումներ կան Ալիևի վրա, դրա համար էլ նա ցանկացած հարթակ օգտագործում է նման քարոզչական մանիպուլյացիաների համար, և Հայաստանն էլ պետք է դրան համարժեք պատասխան տար, բայց, չգիտեմ ինչու, չի տալիս»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular