ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ալյասկա՝ Ալյասկայի օր, Ադրբեջան՝ Անկախության օր, Խորվաթիա՝ Փողկապի օր, Ուզբեկստան՝ Սամարկանդ քաղաքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1809 - վախճանվել է հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը (Լազարյանների տոհմից):

1895 – Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր:

1922 – ծնվել է արձակագիր Բաղիշ Հովսեփյանը:

1924 - ԽՍՀՄ-ում Սովնարկոմատը որոշում է ընդունել բնակչության ծաղկի դեմ պարտադիր պատվաստումների մասին:

1958 – ծնվել է  տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

1974 – վախճանվել է արձակագիր, թարգմանիչ, դերասան Հանրի Զարյանը:

1984 – ծնվել է բանաստեղծ Գարմարը (Կարեն Մարդանյան):

1984 - վախճանվել է հայազգի ուկրաինացի ֆիզիկոս-գիտնական Վիկտոր Աբիյանցը:

1989 - Բաքվի մոտ վթարի է ենթարկվել հայ-ադրբեջանական շփման գծից առաջադրանքը կատարած դեսանտայիններով բեռնված տրանսպորտային  Ил-76 ինքնաթիռը, զոհվել են բոլորը՝ ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները և 48 դեսանտայինները:

2005 - Լեռնային Ղարաբաղում անկախացումից ի վեր առաջին մարդահամարն է անց կացվել: 

2007 - Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` անհատ ձեռնարկատերերը տաքսու լիցենզիայի համար տարեկան պետք է վճարեն  25 հազար դրամ, մինչդեռ կազմակերպությունները՝ 200 հազար դրամ:

2008 - վերաբացվել է վերանորոգված Սիրահարների այգին, որը Պողոսյանների ընտանիքի կողմից վարձակալվել է 21 տարով և առաջիկա 17 տարիների ընթացքում այգու բոլոր կարիքները կհոգա «Պողոսյան» հիմնադրամը:

2011 - ԱՊՀ-ի ութ երկրներ (այդ թվում Հայաստանը) ազատ առևտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր են կնքել:

2012 - Մայր Աթոռում բացվել է նորակառույց մատենադարանը, որի երկհարկանի քարաշեն հսկայական կառույցում տեղակայվել են Մայր Աթոռի 3 գրադարանները և ձեռագրատունը։

2017 - կալանավայրի ընդհանուր խցում (չնյած վատառողջ վիճակին) վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

2018 - տասնյակ քաղաքացիներ, ովքեր չնայած արգելքին փորձել են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացրել Բագրատաշենի անցակետում:

- վախճանվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

2019 - Դարակերտում քննիչները խուզարկել են Սահմանադրական դատարանի նախագահ Թովմասյանի հոր տունը  և հետաքրքրվել տան տանիքով։

Թովմասյանի դուստրերին ևս գույքի վերաբերյալ հարցեր են տրվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

31 - բացահայտվել է հռոմեացի ռազմական և քաղաքական գործիչ, պրետորիական գվարդիայի հրամանատար Լուցիի Էլիան Սեյանի դավադրությունը, որին հետևել է դավադրության մասնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացված դաժան  հաշվեհարդարը:

1009 - «հոգեկան հիվանդ խալիֆ» Հակիմի հրամանով ավերվել է Աստծո Գերեզմանի Եկեղեցին:

1356 – կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել 9-10 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում մեծապես վնասվել է շվեյցարական Բազել քաղաքը:

1667 - Ամերիկայում հոլանդացիների կողմից հիմնադրվել է Բրյուկելենը (հիմա Բրուկլին):

1706 – ծնվել է իտալացի երգահան, բազամթիվ օպերաների հեղինակ Բալդասարե Գալուպպին:

1723 - Կոտլին կղզում Պետրոս Մեծի կողմից հիմնադրվել է բալթիական նավատորմի գլխավոր բազա հանդիսացող Կրոնշտադտ ամրոցը:

1741 – ծնվել է ֆրանսիացի բանակի գեներալ և գրող Շոդերլո դը Լակլոնը:

1777 – ծնվել է գերմանացի բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1825 - Անգլիայում վերջին անգամ կայացել է պետական վիճակախաղի խաղարկություն:

1859 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անրի Բերգսոնը:

1867 – ԱՄՆ-ը  Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան, վճարելով ընդամենը 7,2 միլիոն դոլլար:

1892 – շահագործման է հանձվել այն ժամանակ աշխարհում առաջին երկար հեռախոսային գիծը` Չիկագո-Նյու Յորք հեռախոսագիծը:

1896 -  «Նյու-Յորք Ջորնել» ամսագրում հայտնվել է առջաջին կոմիքսը:

1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անգլիական  E-3 սուզանավը խորտակվել է գերմանական U-27 սուզանավից տորպեդահարվելու հետևանքով: Սա աշխարհում առաջին դեպքն էր, երբ ճակատամարտում սուզանավը խորտակվել է այլ սուզանավի կողմից:

1922 – ստեղծվել է BBC բրիտանական լրատվական ընկերությունը:

1931 – վախճանվել է ամերիկացի գիտնական, գյուտարար, 100-ից ավելի գյուտերի հեղինակ Թոմաս Էդիսոնը:

1941 - Տոկիոյում ձերբակալվել է սեվետական հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1944 - Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Չեխոսլովակիա:

1947 - ԽՍՀՄ-ի Կապուստին Յար փորձադաշտում իրականացվել է առաջին հեռահար բալիստիկ հրթիռի փորձարկում:

1960 – ծնվել է բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ Վան Դամը:

1963 - Ֆրանսիացիների օգնությամբ առաջին անգամ կատուն (Ֆելիսեթ անունով) թռել է տիեզերք:

1968 - Մեխիկոյի օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնը սահմանել է հեռացատկի համաշխարհային ռեկորդ՝ 8մ 90 սմ:

2000 - սկսվել է խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի խեղդված նավաստիների մարմինների վերհանումը:

2007 - Պակիստանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի  հետևանքով զոհվել է վարչապետ Բենազիր Բհութոն և ևս 150 մարդ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular