ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողել ՏԻՄ ընտրությունները․ ո՞վ էր Փաշինյանին ասել, թե ամենակարող է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին վեց համայնքներում։ Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մանրամասն պատրաստվել էին ընտրություններին։ Մի քանի համայնքներում համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ էին նշանակել, տեղերում բազմաթիվ ծտաբներ բացել, սոցիալական աջակցության անվան տակ ընտրակաշառք էին բաժանում, մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացրել, իսկ իշխանական քարոզչամեքենան լծվել էր փաշինյանական հերթական ապիկարներին դրական լույսի ներքո ներկայացնելու գործին և այնուամենայնիվ, վեց համայնքներից երեքում միայն՝ Դիլիջանում և Սյունիքի մարզի Տեղ և Տաթև համայնքներում իշխանությանը հաջողվեց հաղթանակ գրանցել։
 
Գյումրիում անսպասելիորեն հաղթեց գործող քաղաքապետի ստեղծած «Բալասանյան» կուսակցությունը, Մեղրիում՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Գորիսում էլ ընդդիմադիր «Առուշ Առուշանյան» դաշինքը Նիկոլ Փաշինյանին ցույց տվեց իր իրական տեղը։ Ընթերցողն արդարացիորեն կարող է նկատել, թե՛ Գյումրիում, և թե՛ Մեղրիում հաղթանակ տարած ուժերը բնավ ընդդիմադիր չեն և առանց սեթևեթելու կհամագործակցեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Միգուցե։ Խնդիրը սակայն այն է, որ Նիոլ Փաշինյանն այդ համայնքներում սեփական թեկնածու և ընտացուցակներ էր առաջադրել, որոնք պարտվեցին։
 
Ըստ էոության, թե՛ Գյումրին, թե՛ Մեղրին մերժեցին Փաշինյանին ու փաշինյանականններին։ Գորիսում, ի դեպ, արդեն պարտության համար մեղավորներ են փնտրում։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հաջողվեց հաղթանակ տանել Տեղում և Տաթևում, իսկ Գորիսում պատասխանատուն ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանն էր, որը պարտադրել էր որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել իր մարդուն, թեև ՔՊ տեղական կառույցը կտրականապես դեմ էր նրա թեկնածությանը։ Այժմ Փաշինյանը պիտի հետևություններ անի և իր սովորության համաձայն քավության նոխազ նշանակի։ Նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին ընտրություններ կլինեն այլ խոշոր համայնքներում ևս։ Գորիսի ու Գյումրիի պարտությունը լավ առիթ է ընդդիմության համար՝ մյուս ընտրություններից առաջ համախմբվելու և միասնական ճակատով պայքարելու դավադիր իշխանությունների դեմ։
 
Ռոման Ոսկանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular