ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է իր սանձարձակ վարքը, իսկ Փաշինյանը լուռ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի բնակչությունն ինքնամոռաց զբաղված է ՏԻՄ ընտրություններով, Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները Հայաստանի և Արցախի սահմանին։ Նախօրեին, կեսգիշերին մոտ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Տեղեկությունը հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով, կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

«Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի»,-գրել է Թաթոյանը և այս դեպքերը որակել որպես ահաբեկչական հանցավոր արարքներ:

«Այս սանձարձակություններն ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են»,-նշել է ՄԻՊ-ը:

Նա հավելել է, որ ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը: Դեպքի մասին, նշենք, տեղեկությունը միայն ՄԻՊ-ն է տարածել, պատկան մարմինների կայքերում կամ սոցցանցային էջերում որևէ բառ գրված չէ։ Ըստ երևույթին, կառավարությունը կամ ուժայիններն ավելի կարևոր գործով էին զբաղված, ապարդյուն փորձում էին ապահովել իրենց թեկնածուների հաղթանակը ՏԻՄ մարմիններում։ Իսկ Ադրբեջանը շարունակում է լկտիանալ։ Մի կողմից ահաբեկում է սահմանամերձ համայնքների բնակիչներին, մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանին մեղադրում հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի, այդ թվում՝ թմրանյութերի տարանցման մեջ։ Ի՞նչ է անում Փաշինյանը։ Ոչինչ, ընդամենը մեղմիկ հայտարարում նույն այդ նիստում, թե ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը այն հարթակը չէ, որտեղ իրար հետ հաշիվ պարզեն։ Դավադիր ու մորթապաշտ այս իշխանությունները առյուծ են կտրում միայն ՀՀ տարածքում, Հայաստանից դուրս սովորական նապաստակներ են։

Հայկ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular