ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի զինված ուժերը կանխել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը Հայաստանի Սյունիքի մարզի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

sm.news-ը գրում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների մոտ իրանական զորավարժություններն արգելափակել են պաշտոնական Անկարայի և Բաքվի հարձակողական գործողությունը Սյունիքի մարզի վրա: Թուրքական և ադրբեջանական կողմերի ծրագրերը տապալվել են այն բանից հետո, երբ ավիացիան է բարձրացել երկինք, և հարյուրավոր տանկեր և տասնյակ հրթիռներ են տեղակայվել տարածաշրջանում: Նման կարծիք է հայտնել իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆը և ավելացրել, որ Բաքուն և Անկարան պատրաստվում էին հարձակվել Սյունիքի վրա, որպեսզի խզեն Կովկասի հետ Իրանի ցամաքային կապը:

Ըստ նրա՝ նաև Իրանը Ադրբեջանին մեղադրում է Իսրայելի հետ համագործակցության մեջ: Թեհրանը կարծում է, որ Բաքուն Թել Ավիվին ազատություն է տվել օգտագործել ադրբեջանական տարածքը որպես ցատկահարթակ իրանական կողմի դեմ դիվերսիոն գործողությունների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular