ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բունդեսթագի որոշումից հետո թուրք ահաբեկիչները սկսել են հրթիռակոծել Հալեպի հայկական թաղերը․ թուրքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պատահականություն չի կարող լինել Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Հալեպի հայկական թաղերի ինտենսիվ ռմբակոծության տակ առնելը։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո Թուրքիան իր կողմից ֆինանասավորվող ու ղեկավարվող ահաբեկչական խմբավորումներին ուղղորդում է հատուկ թիրախավորելՍիրիայի հայկական բնակավայրերը։ Իսպիրյանը հիշատակեց 2014 թվականի ապրիլի 24-ից 2 օր առաջ Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը, ինչպես նաեւ Քեսաբի դեպքը, երբ Թուրքիայի տարածքից անարգել ահաբեկիչները զինտեխնիկայով մտել էին հայաբնակ Քեսաբ։

«Բունդեսթագի հայտնի բանաձեւի ընդունումից հետո Հալեպի հայկական թաղերը սկսեցին ինտենսիվ ռմբակոծության ենթարկվել, ինչի հետեւանքով արդեն կան 4 զոհ։ Սիրիահայ համայնքը սա կապում է Բունդեսթագի որոշման հետ։ Իհարկե, այստեղ պատահականության հավանականությունը շատ քիչ է։ Թուրքիան փորձեց Գերմանիայում իր պարտության դիմաց վնասել Հալեպի հայութանը։

Գաղտնիք չէ, որ Սիրիայում գտնվող բազմաթիվ խմբավորումներ կազմավորվել, զինվել ու ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից։ Սա ապացուցված փաստ է եւ այդ խմբավորումներում մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ են կռվում, իսկ նրանց ուղղորդումն էլ հենց Անկարայից է, ուստի Բունդեսթագի որոշումից հետո հայկական թաղերի հրթիռակոծությունը ուղղորդվել է հենց Թուրքիայի կողմից»,-ասաց Իսպիրյանը։

Նշենք, որ հունիսի 2-ին Հալեպի հայկական թաղերի ուղղությամբ սկսված հրթիռակոծության հետեւանքով բացի 4 զոհից, վնասվել է «Զվարթնոց» եկեղեցին, դրա հարեւանությամբ գտնվող հայկական դպրոցը, ինչպես նաեւ այլ շինություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular