ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավեր ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել F-16 կործանիչները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան նախկինի պես պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավերը ձեռք բերելու հավանականությունը, եթե Անկարային չհաջողվի պայմանավորվել Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հատարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Եթե F-35-ի հետ կապված իրավիճակից հետո ԱՄՆ-ն չհաստատի գործարքը, ապա Թուրքիան չի մնա առանց այլընտրանքային տարբերակի: Ցանկացած պահի հնարավոր է, որ կրկին բացվի Սու-35-ի և Սու-57-ի թեման»,- աղբյուրը մեջբերում է թուրք պաշտոնյային:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն Անկարային F-35-ի ստեղծման նախագծից բացառելու մասին որոշումից հետո կարող է երկրին F-16 կործանիչ վաճառել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular