ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն (29,56 %) առանց Բալասանյան դաշինքի չի կարողանա իշխանության մաս կազմել. Դերենիկ Մալխասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Գյումրու ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը(10,60%) և Հայաստանի հանրապետական կուսակցությունը(5,06%) բացառում են ՔՊ-ի հետ համագործակցությունը:
Բալասնյան դաշինքը (36,59%) կարող է իշխանություն կազմել, այս երկու կուսակցությունների հետ համագործակցության արդյունքում: Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ստացած քվեների համամասնական բաշխումը նախնական հաշվարկով հնարավորություն կտա ապահովել 50+1 տոկոս:
Քաղաքային իշխանություն ձևավորելու մյուս տարբերակը ՔՊ-ի հետ համագործակցությունն է:
ՔՊ-ն (29,56 %) առանց Բալասանյան դաշինքի չի կարողանա իշխանության մաս կազմել:
Ապրելու երկիրն էլ ստացել է 5,65% տոկոս, որի մասնակցությունը վերոհիշյալ կոմբինացիաներում կարող է սիմվոլիկ լինել:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular