ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն անձամբ չմասնակցեց ՏԻՄ–երը զավթելու հերթական գրոհին․ կա՛մ հասկանում է իր իրական ռեյտինգը, կա՛մ երկրում իրական վիճակը չափազանց տագնապալի է․ Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ՏԻՄ ընտրությունների ամենակարեւոր իրադարձությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ չգնաց քարոզարշավի, չխառնվեց ընտրություններին։ Իհարկե, եղել են բազմաթիվ խախտումներ՝ փող բաժանել, ոստիկաններ, բռնություն եւ այլն, բայց դրանք արդեն ավտոմատի վրա դրած երեւույթներ են՝ տարբեր իշխանիկներ պարզապես իրենց պարտքն են համարում ընտրախախտումներ անելը։

Մինչդեռ Նիկոլը, ամիսներ առաջ հայտարարելով տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու հերթական փորձի մասին, անձամբ չմասնակցեց այս գրոհին։

Դա կարող է նշանակել երկու բան. կա'մ Նիկոլը հասկանում է իր իրական ռեյտինգը եւ ընդունում, որ իր երեւալը Գյումրիում կամ Գորիսում ավելի կվնասեր արդյունքներին, կա'մ երկրում իրական վիճակը չափազանց տագնապալի է, եւ Նիկոլի համար արդեն երկրորդական-երրորդական նշանակություն ունեն ՏԻՄ մարմինները՝ համեմատած գլոբալ աղետի հետ, որի հանդեպ այժմ կանգնած է երկիրը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular