ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առուշ Առուշանյանը ԱԱԾ մեկուսարանից միայնակ պայքարում էր ամբողջ պետական ապարատի դեմ. Ագնեսա Խամոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը AD TV «Հարցազրույցի» եթերում ասաց, որ այժմ կալանավորված Առուշ Առուշանյանը ԱԱԾ մեկուսարանից միայնակ պայքարեց պետական ողջ ապարատի դեմ ու հաղթեց։ Նա նշեց, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հաղթել է միայն բանակի անձնակազմի հաշվին, իսկ սյունեցիները խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց ձայնը Նիկոլ Փաշինյանին չեն տվել։
 
Անդրադառնալով Գյումրիում «Բալասանյան» դաշինքի հաղթանակին, Խամոյանը նշեց, որ Բալասանյանը դեռևս պիտի ապացուցի, որ իշխանությունների պատվեր կատարող չի, իսկ դա կերևա նրանից, թե արդյոք «Բալասանայան» դաշինքը կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, թե ոչ։
 
Խամոյանը նշում է, որ իրենք խորհրդարանական գործունեությամբ չեն սահմանափակվելու և պայքարը լինելու է նաև փողոցում, իսկ դրա մարտավարության մասին դեռևս իրենք ոչինչ չեն բարձրաձայնի։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular