ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի շուրջ կձևավորվի աննախադեպ ծավալի դաշինք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեզ հասած տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը շարունակում է ինտենսիվ հանդիպումների շարքը: Այս օրերին նրա հետ հանդիպում խնդրողների պակաս չի զգացվում: Քաղաքական դաշտում գործող տարբեր ուժերի ներկայացուցիչներ ցանկանում են օր առաջ տեղեկանալ Ծառուկյանի քաղաքական նպատակների մասին, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ բացի իշխանական բևեռից, առաջիկա ընտրություններում ծանրության երկրորդ կենտրոնը Ծառուկյանն է լինելու: Անձամբ Ծառուկյանը դեռ չի շտապում իր քաղաքական պլանները բարձրաձայնել: 

Մեր վստահելի աղբյուրը մի քանի տեղեկություն փոխանցեց, որոնց շուրջ այսօր ընթանում են քննարկումները: Առաջին` Ծառուկյանը կվերադառնա, եթե տեսնի, որ կարելի է երկրում ռեալ բան փոխել ու դրա համար կա կարող թիմ: Երկրորդ` Ծառուկյանը հաստատ ԲՀԿ չի վերադառնա: Ամենայն հավանականությամբ Գ. Ծառուկյանի շուրջ կձևավորվի աննախադեպ ծավալներով, վերկուսակցական ֆորմատի դաշինք: Այդ դաշինքի մեջ են մտնելու անցյալում չպախարակված, դրական նկարագիր ունեցող հին ու նոր սերնդի այն գործիչները, ովքեր ապացուցել են նվիրվածությունը երկրին, իրենց ոլորտներում կայացած ու բարձր արդյունքներ արձանագրած մարդիկ են, ովքեր հանդես են գալիս միասնականության, համատեղ ուժերով երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերելու գաղափարներով: 

Ծառուկյանը նեղ շրջապատում ասել է, որ իր համար գերակաէ Հայաստանի և Արցախի` երկու հայկական պետությունների անվտանգության խնդիրը, ինչպես նաև Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների հաստատման հրամայականը: 

Այս անգամ, ըստ Ծառուկյանի, իրեն ավելորդ բալաստ պետք չէ, քանի որ ինքը ձայների խնդիր չունի և ցանկանում է ուժի և ինտելեկտի վրա կառուցած ապագայի քաղաքական թիմ ձևավորել: Ինչևիցե, 2016–ի ներքաղաքական ամենամեծ ինտրիգին մնացել են հաշված օրեր, որից հետո արդեն վերջնականապես պարզ կլինի 2017–ի խորհրդարանական ընտրությունների հիմնական խաղացողների կազմը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular