ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ-երում պարտությունը՝ Փաշինյանի իշխանության փլուզման սկիզբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիում և Գորիսում կրած պարտությունը դեռ երկար է տանջելու գործող իշխանությանը։ Այս օրերին Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները մեղավորների բուռն փնտրտուքի մեջ են, փորձում են պարզել, թե ովքեր են եղել երկու խոշոր քաղաքներում պարտության մեղավորները և հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ հատկապես Գորիսում կրած պարտությունը խարխլել է իր իշխանության հիմքերը։ Որքան էլ փորձեն հանրությանը ներկայացնել, թե ժողովրդավարական ընտրություններ են եղել, փաստ է՝ կալանավորված Առուշ Առուշանյանը բանտից կարողացավ ջախջախիչ հարված հասցնել իշխանական, առանց այն էլ խարխուլ բուրգին։ Եվ նոյեմբերի 14-ի ու դեկտեմբերի 5-ի ընտրություններից առաջ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի համար։ Նախ, այդ պարտությունները հուսադրել են իրական ընդդիմադիր ուժերին, որոնք այսօր խնդիր ունեն գիտակցելու իրենց վրա դրված առաքելությունը, համախմբվելու և նոր հարվածներ հասցնելու Փաշինյանին։ Այդ պարտությունները նաև ստիպելու են փաշինյանամերձ կեղծ ընդդիմադիրներին՝ հնարավորինս հեռու մնալ նրանից, դիստանցիա պահել։

Երբ իշխանությունը թուլանում է, առաջինը պոկվում են այդ «ընդդիմադիրները»՝ հետագայում նոր իշխանություններին իրենց ծառայություններն առաջարկելու, նաև համոզելու, թե կապ չեն ունեցել Փաշինյանի հետ։ Հոկտեմբերի 17-ին ընտրությունների ժամանակ դիտորդները արձանագրում էին խախտումներ թե՛ ընդդիմության, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։ Երեկ արդեն նույն դիտորդները բառ չէին ասում Գորիսում Փաշինյանի կողմնակիցների կատարած ապօրինություններից, պնդում էին, թե Առուշանյանի կողմնակիցներն են ընտրակեղծիքներ արել։ Չի բացառվում, որ իշխանությունը հող է նախապատրաստում Գորիսում կայացած ընտրությունները չեղարկելու համար։ Իսկ Փաշինյանը, կարծես, գտել է Գյումրիի և Գորիսի պարտության մեղավորներին։ Գորիսի համար պատասխանատու են եղել ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Արսեն Թորոսյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջիններս փորձում էին իրենց դիրքերն ամրապնդել կուսակցությունում, արդյունքում կորցրեցին ունեցածն էլ։ Գյումրիում մեղավորներն ավելի շատ են՝ քաղաքապետի թեկնածու մարզպետը, գյումրեցի բոլոր պատգամավորները։ Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ պատժամիջոցներ է կիրառելու Նիկոլ Փաշինյանը՝ իրեն այսպիսի դաժան կերպով քաշելու համար։

Թաթուլ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular