ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հետևողականությունը միայն Հայաստանի դեմ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողական է մեկ հարցում։ Հետևողականորեն հերքում է Սյունիքում տարածքները կտոր-կտոր թշնամուն հանձնելու քայլերը։ Երեկ էլ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, թե Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։

«ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում», - նշում է ԱԱԾ-ն` հերքելով տեղեկությունները, թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին:

Փելա սարի տարածքում ադրբեջանցիների տեղակայման վերաբերյալ հայտնել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշել էր, թե իշխանությունն ամեն կերպ փորձում է «հանգցնել» այդ թեմայով բարձրացած աղմուկը ու ոչինչ չի անում հետագայում նման միջադեպերի կանխման համար։

«Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում։ Իշխանության քայլերը հուշում են, որ ցավոք, գործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման և մեր քաղաքացիների անվտանգությունը բախտի քմահաճույքի թողնելու հետ»,- նշել էր պատգամավորը։

Միայն աղմուկից հետո ԱԱԾ-ն բարեհաճեց կցկտուր բառերի կույտ արտանետել, հերքել տարածված տեղեկությունները։ Ցավոք, արդեն վաղուց պրակտիկա է դարձել, որ ուժայիններն ու կառավարությունը հերքում են որևէ տեղեկություն, հետո կարճ ժամանակ անց հակառակն է պարզվում։ Ուրախ կլինենք, եթե այս դեպքում իսկապես հաստատվի ԱԱԾ ասածը, սակայն վաղուց արդեն վերջացած ստախոսի համբավ վայելող իշխանության որևէ ասած հնարավոր չէ հալած յուղի տեղ ընդունել։

Ալիկ Ասատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular