ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը ձախողում է «3+3» ձևաչափը և փրկում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան և Ուկրաինա միայն առերևույթ կապ չունի Հայաստանի հետ։ Ամերիկյան իշխանությունների այս հանկարծահաս ակտիվացումը ուղղված էր «3+3» ձևաչափի դեմ, և Պենտագոնի ղեկավարը, ըստ ամենայնի, կարողացել է կանխել Հարավային Կովկասում այդ վտանգավոր զարգացումը։ «3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։ Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել էր իր նախարարին և հայտարարել, որ որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Ձևաչափին երեկ Թբիլիսիում անդրադարձել է նաև Օսթինը։

««3+3» ձևաչափի մասին կարող եմ ասել, որ Ռուսաստանը, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կենտրոնանա 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը հարգելու ուղղությամբ՝ ցանկացած նոր ձևաչափերի մասին խոսելուց առաջ»,- ասել է Օսթինը Վրաստանի ՊՆ ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Այդ ձևաչափում Վրաստանի ընդգրկումը միայն կթուլացներ ԱՄՆ ազդեցությունը Հարավային Կովկասում, ուստի տարածաշրջան է գործուղվել ոչ թե պետքարտուղարը, այլ Պաշտպանության նախարարը։ Սա հստակ մեսիջ է թե՛ Թուրքիային, և թե՛ Ռուսաստանին, որ ԱՄՆ-ը նույնիսկ ռազմական մեթոդներով թույլ չի տա նման զարգացում։ Առանց Վրաստանի այս ձևաչափը կորցնում է իր նշանակությունն ու արժեքը, իսկ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ իր դաշնակցի կորուստը։ Հայաստանին, ի դեպ, ոչ ոք չէր էլ հարցնելու՝ ցանկանո՞ւմ է միանալ, թե՞ ոչ։ Պատերազմում թուլացած և ավելի մեծ կախվածութան մեջ հայտնված մեր երկրին վաղուց ոչինչ չեն հարցնում։ Եվ Հայաստանը ստիպված է լինում ընդամենը կողքից դիտել, թե այս անգամ էլ ինչը կփրկի վատ զարգացումից։

Խաչատուր Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular