ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում դեռևս տեղի չի ունեցել. պաշտպանության փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման պրոցես դեռևս տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցերի։
 
«Պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել, ու այդ մասին գիտեք նաև դուք։ Նույնիսկ բազմիցս հրապարակային ելույթներում նշվել է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև դեռ վերջնական սահմանազատում տեղի չի ունեցել։ Դրանք տարիներով քննարկվող ու վիճելի հարցեր են։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման պրոցես դեռևս տեղի չի ունեցել», – ասաց փոխնախարարը։
Նա նաև հայտարարեց, որ լավ չէ, երբ հանրության շրջանում նման լուրեր են տարածվում ու անգամ քննարկումներ են ընթանում, թե որ թվականի քարտեզները պետք է հիմք ընդունվեն։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ էր լրագրողներին հայտնել, որ տպավորությունն այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիան, սխալ է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular