ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկային ճշմարտություն Գուլագում կանանց նկատմամբ բռնությունների մասին. ինչի՞ մասին է լռում պատմությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խորհրդային շրջանում համակենտրոնացման ճամբարներում են հայտնվել և՛ կանայք, և՛ տղամարդիկ:

Ըստ էության, նրանց մեղքը եղել է այն, որ նրանք եղել են անվստահելի տարրերի հարազատներ, ուստի նրանց մեծ դժվարություններ են սպասվել:

Նրանք նաև ցավ և նվաստացում են ապրել:

Համակարգը «կոտրում էր» իր քաղաքացիներին, նրանց պետք է լսող և լուռ լինեին:

Օրինակ՝ Սոլովեցկյան համակենտրոնացման ճամբարում կանանց լրիվ մերկացրել են և ուղարկել բաղնիք, որտեղ մանրամասն ուսումնասիրել են՝ գնահատել են որպես կենակցության ապրանք:

Կանանց կենակցել հարկադրելը սովորական է եղել:

Կանանց բաժանել են 3 դասի՝ «ռուբլիանոց», «կես ռուբլիանոց» և «կոպեկանոց»:

Անվտանգության գործակալներից յուրաքանչյուրն ունեցել է մինչև 5 ստրկուհի, որոշները՝ նույնիսկ ամբողջ հարեմ:

Դիմադրող կանանց տարբեր պատճառաբանություններով ուղարկել են մեկուսարան, զրկել են ուտելիքից և տաք հագուստից:

Եթե այդ միջոցներն արդյունք չեն տվել, կալանավորներին կարող էին սովամահ անել կամ բռնաբարել:

Կալանավոր կանայք ջուրը մի տարայից մյուսն են լցրել կամ ծանր բեռներ են փոխադրել տեղից տեղ:

400 գ. հաց և 2 բաժակ տաք ջուր՝ ահա օրվա ողջ սննդակարգը:

Տարածքը պատուհաններ չի ունեցել, չի ջեռուցվել:

Հայտնի է դեպք, որ ճամբարի ղեկավարներից մեկը որպես պատիժ 30 աստիճան ցրտի պայմաններում սառույցի վրա է թողել ավելի քան 30 կալանավորի, նրանց թվում՝ կանայք:

Կանանց տանջել են նաև երեխաների միջոցով՝ նրանց երեխաներին կտտանքների են ենթարկել, ընդ որում՝ մայրերի աչքերի առաջ:

Ոմանց դա այնքան է խենթացրել, որ խելագարվել են:

Հսկիչներից ոմանք ևս չեն դիմացել:

Կանանց դատապարտել են մահապատժի, ինչպես տղամարդկանց՝ ազգի թշնամիներին:

        

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular