ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում ելնում են այն բանից, որ ՆԱՏՕ-ն պետք Է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այո, մենք ելնում ենք դրանից, որովհետև երբեք չենք սկսել մեր հարաբերությունների վատացումը ո՛չ ՆԱՏՕ-ի, ոչ ԵՄ-ի հետ»,- նա լրագրողներին ասել է հոկտեմբերի 19-ին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվայում կարծում են, որ հենց ՆԱՏՕ-ն պետք է առաջին քայլն անի ներկա իրադրությունը նորմալացնելու ուղղությամբ:

Նախարարի խոսքով՝ դաշինքի հետ Մոսկվայի հարաբերությունների վատանալու պատմությունն սկսվել է, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թվականին «տվեց Ցխինվալ քաղաքի վրա հարձակվելու հանցավոր հրամանը»:  Լավրովը հիշեցրել Է, որ այն ժամանակ Ռուսաստանը պնդել է, որ գումարվի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ այդ իրադրությունը քննարկելու համար, բայց ԱՄՆ-ի պետքարտուղարը (այն ժամանակ՝ Քոնդոլիզա Ռայսը) կտրականապես հրաժարվել է:

«Թեև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդն ստեղծելիս Հիմնադիր ակտում ընդգծվում Էր, որ այն պետք Է գործի ցանկացած ժամանակ»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Նախօրյակին Լավրովը հայտնել է, որ, Ռուսաստանն ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, դադարեցնում է դաշինքին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմական ներկայացուցչության գործունեությունը: Նաև դադարեցվում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի լրատվական բյուրոյի գործունեությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular