ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».ՔՊ-ՈՒՄ փող ու ռեսուրսներ չեն խնայի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը` չէ՞ որ ՏԻՄ ընտրությունների դեռ երկու փուլ կա։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն եւ կրկին քննարկեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։ Օրինակ՝ Արարատի կառույցում վստահ են, որ Վեդիում կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի առաջադրման դեպքում արդյունքը կլինի այնպես, ինչպես Գյումրիում եւ Գորիսում։ Նույնը Վանաձորի եւ Կապանի դեպքում է: Մյուս կողմից՝ որեւէ հեղինակավոր մարդ չի համաձայնում առաջադրվել ՔՊ ցուցակով։

Մեր տեղեկություններով, մինչ այս պահը Արարատ խոշորացված համայնքում ՔՊ-ն հարմար թեկնածու չի կարողանում գտնել, բոլորը մերժում են, այժմ բանակցում են մարզում հայտնի հեղինակություն Նորիկ (Ձկո) Ղազարյանի քրոջ որդու հետ։ Վազգեն եւ Արամ Սարգսյանների մտերիմ Նորիկ Ղազարյանն Արարատում ունի ցեմենտի գործարան, որը, սակայն, տարիներ ի վեր չի շահագործվում նրա՝ նախկիններին ընդդիմադիր պահվածքի պատճառով։ Բայց նա էլ չի համաձայնում դառնալ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն: Համենայնդեպս մեզ ասացին, որ այս անձինք էլ դեռ չեն ընդունել իշխանության առաջարկը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular