ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին
Անցած օրվա ամենալուսավոր լուրն, անշուշտ, հինգ հայ ռազմագերիների վերադարձն էր հայրենիք։ Տարակուսելին այն է, սակայն, որ տղաներին "Էրեբունի" օդանավակայանում դիմավորել են միայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ու ռուսաստանցի այլ պաշտոնյաներ։
Կասկածի տակ չեմ դնում ռուսական միջնորդության դրական ազդեցությունը, բայց նույնիսկ արարողակարգից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետությունը բացակա է, ամբողջովին դուրս է մղված գործընթացներից ու, լավագույն դեպքում, ռուսական պրոտեկտորատի դեր է կատարում։
Ահա, այս նվաստացուցիչ ստատուս-քվոն է, որ չի ներվելու Նիկոլ Փաշինյանին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular