ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաբուլում պայթյուն է որոտացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել է TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանումԷէր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել է միջադեպի մասին տեղեկատվությունը եւ հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ արմատականների կողմից օգտագործվող անվանումը) երկու զինյալների վիրավորվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular