ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն իշխանություն չունի․ ռազմագերիներին դիմավորում են ռուսները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան Բաքուն վերադարձրեց հինգ ռազմագերիների։ Հայաստան են վերադարձել Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը և Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, որոնք Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել: Ռազմագերիներին Հայաստան էր բերել ռուսական խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը, իսկ օդանավակայանում նրանց դիմավորել են ՌԴ դեսպան Կոպիրկինը, ռուս խաղաղապահ ուժերի ներկայիս ղեկավար Անաշկինն ու նրա նախորդ Կոսոբոկովը։

Սոցիալական ցանցերի օգտատերերի աչքից չվրիպեց, որ Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել ներկայանալ օդանավակայան և դիմավորել ռազմագերիներին։ Փաստն այս, ինքնին տարօրինակ է։ Հատկապես ռազմագերիների վերադարձի ֆոնին տրամաբանական կլիներ, որ բարձրաստիճան քաղաքական կամ զինվորական որևէ պաշտոնյա գնար և հենց թեկուզ փիառվելու նկատառումներով կանգներ տեսախցիկների առջև։ Բարդ է ասել՝ միտումնավո՞ր չէին գնացել, թե՞ հայ պաշտոնյաներին ասվել էր չներկայանալ օդանավակայան։ Ամեն դեպքում, չգնալու փաստը վկայում է՝ Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի իշխանություն, իսկ հարցերն այստեղ վաղուց լուծում են ռուսները։ Որոշում են ռուսական դպրոցներ բացել, բացում են, որոշում են նոր ռուսական եկեղեցի կառուցել, կառուցում են։ Շուրջ 30 տարի անկախ ապրած պետությունը Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերով վերածվել է ռուսական ծայրագավառի՝ ավելի քիչ ինքնավարությամբ, քանի ունեն կադիրովյան Չեչնիան կամ, անգամ, Հարավային Օսեթիան։ Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական խամաճիկ դարձած վարչախումբն այսօր զբաղված է բացառապես ներքաղաքական խնդիրներով, իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքով։ Ի՞նչ է սա, եթե ոչ պարզ ու հստակ դավաճանություն։

Նարեկ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular