ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1150 դոլարը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 20-ին Լոնդոնի ICE սակարանում բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1150 դոլարից, վկայում են առևտրական հարթակի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն այս պահին աճել է մինչև 1155,4 դոլար հազար խորանարդ մետրի համար: Հոկտեմբերի 18-ին կայացած աճուրդում «Գազպրոմը» նոյեմբերի համար Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ հզորություններ չի ամրագրել, որոնք առաջակվել էին «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի գործարկող»-ի կողմից:

Բացի դրանից, «Գազպրոմը» նոյեմբերի համար ամրագրել Է սոսկ օրական 31,4 միլիոն խորանարդ մետր գազի մղման հզորություններ ՝ աճուրդում առաջարկված օրական 89 միլիոն խորանարդ մետրից՝ Յամալ - Եվրոպա Լեհաստանի տարածքով անցնող խողովակաշարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular