ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենի և Պուտինի հանդիպումն այս տարի միանգամայն հավանական է․ Կրեմլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի հանդիպումը՝ այս կամ այն ձևաչափով, միանգամայն հավանական է ընթացիկ տարում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։
 
«Կրկնում եմ, որ Նուլանդի հետ Ուշակովի վերջին հանդիպման ժամանակ զանազան տարբերակներ են քննարկվել, որոշակի ըմբռնումներ են հաստատվել։ Երբ դրանք հստակեցվեն ձևաչափային և ժամկետային առումով, մենք ձեզ կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով Պուտինի և Բայդենի հանդիպման հավանականության մասին հարցին։
Այն մասին, որ Նուլանդի այցի շրջանակներում մշակվում են ՌԴ և ԱՄՆ նախագահների հետագա շփումները, ավելի վաղ «Ռուսական էներգետիկ շաբաթվա» միջոցառումների շրջանակներում պատմել էր նաև Վլադիմիր Պուտինը:
Նուլանդը հոկտեմբերի 11-13-ը այցելել էր Ռուսաստանի Դաշնություն և հանդիպումներ ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի, ինչպես նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular