ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտեցումն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերին չպետք է լինի քաղաքական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը: Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպե՞ս է սա գնահատում, և արդյո՞ք կարող ենք ասել, որ այս առումով սայլը տեղից սկսել է շարժվել Վարդան Հարությունյանը պատասխանել է․ «Գուցե կարող ենք, սա դեռ առաջին գործն է այս մասով, իհարկե դրական է, որ այս ուղղությամբ քայլեր են արվում, բայց պետք է դրանք լինեն լուրջ ու ծանրակշիռ քայլեր: Հուսանք, որ այս գործընթացը կշարունակվի, քննությունը կլինի թափանցիկ ու արդարացի, ինչն ամենակարևորն է»:

Հարցին, թե իրավական համակարգի այսօրվա վիճակը արդյո՞ք թույլ տալիս է մտածել, որ, կունենանք արդար ու թափանցիկ քննություն իրավապաշտպանը պատասխանել է․ «Գիտեք, շատ են եղել դեպքեր, շատ ենք մենք ոգևորվել, այնուհետև հիասթափվել: Ոգևորիչ որևէ բան չեմ կարող ասել, զերծ կմնամ կանխատեսումներ անելուց: Պետք է սպասենք դեպքերի զարգացմանն ու ընթացքին. սա կլինի առաջին ու միա՞կ դեպքը, թե՞ շարունակություն կունենա, ու ինչպիսի՞ն կլինի այն: Համբերատար սպասել է պետք նոր զարգացումների»:

Անդրադառնալով հարցին, որ եթե անաչառ քննություն իրականացվի, ապա ապօրինի գույքի բռնագանձման դեպքերը, Հայաստանում շա՞տ կլինեն իրավապաշտպանը ասել է․ «Այո՛, մեր երկրում նման դեպքերը շատ են լինելու, բայց եթե մոտեցումն այդ գործերին չի լինի քաղաքական, չի լինի պատվիրված, այլ կլինի արդարացի, ապա կարող ենք հանգիստ վերաբերվել դրան ու չդարձնել դա նույնիսկ հարցազրույցի նյութ, դա պետք է լինի առօրյա կյանք»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular