ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանդրովի համույթի արտիստուհու վերջին SMS-ը Տու-154 ինքնաթիռից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւ ծովի վրա կործանված Տու-154 ինքնաթիռում սիրահար զույգ է եղել, որը ծրագրել էր առաջիկայում ամուսնանալ: Մարդկանց ցնցել է Ալեքսանդրովի անվան համույթի սիրահարված արտիստների պատմությունը, որոնք գտնվել են կործանված ինքնաթիռում: Նրանք Սիրիա են թռչում, որպեսզի համերգ տային Խմեյմիմ ավիաբազայում: 22-ամյա Գ. Ռալինայի հարազատները պատմել են զինվորական համույթում աշխատելու աղջկա երազանքների մասին, փոխանցում է RenTV-ն:

Նրա հարազատ քույրը նշել է, որ աղջիկը համույթում պարում էր, իսկ նրա սիրեցյալը երգում էր երգչախմբում: Նրանք Մոսկվայում միասին էին ապրում, երիտասարդ զույգը պետք է ամուսնանար: 
Ռալինան վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել ողբերգությունից առաջ՝ երեկոյան: Նա ասել է, որ իրենց ինքնաթիռը ուշանում է: «Հնարավո՞ր է՝ չթռչեք»,- գրել է քույրը: «Կթռչենք»,- պատասխանել է նա:
Դրանից հետո նա հայտնել է, որ արդեն թռչում են եւ խոստացել է հարազատների հետ կապ հաստատել վայրէջքից հետո:
Հիշեցնենք, որ Տու-154 ինքնաթիռը կործանվել է այսօր առավոտյան Սեւ ծովի ջրատարածքում: Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է Ադլերի օդանավակայանում վերալիցքավորվելուց հետո թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում 92 մարդ է եղել: Պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ արտակարգ պատահարի հետեւանքով ողջ մնացածներ չկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular