Սուդանի մայրաքաղաքն ամբողջությամբ շրջափակվել է բանակի կողմից. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուդանի մայրաքաղաք Խարթումը երկուշաբթի առավոտից ամբողջովին շրջապափակել է բանակայինների կողմից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, քաղաքի բոլոր մուտքերը փակվել են, փակ են կամուրջները և կենտրոնական փողոցները:
Բացի այդ, զինվորականները շրջափակել են մայրաքաղաքի օդանավակայանը՝ սահմանափակելով դրա հասանելիությունը: Միևնույն ժամանակ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ խոշոր ավիաընկերությունները դեռևս երկու օր առաջ դադարեցրել են չվերթները դեպի Խարթում:
Հաղորդվում է նաև, որ փողոց են դուրս եկել մարդիկ, որոնք արձագանքել են քաղաքացիական ուժերի՝ երկրում իշխանության բռնազավթմանը դիմակայելու կոչերին: Ցուցարարներն անվադողեր են այրում:
Երկրում ժամեր առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել իշխող Ինքնաիշխան խորհրդի առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և վարչապետ Աբդալլա Համդոկի հանդիպումից հետո: Ձերբակալվել են մի շարք նախարարներ: Առաջիկայում սպասվում է Ալ-Բուրհանի հայտարարությունը: