ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ հոխորտանքն ու Սյունիքի անպաշտպան վիճակը․ միակ աշխատող պաշտոնյան ՄԻՊ-ն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ պաշտպանության նախարարությունը և մյուս պետական կառույցները շարունակում են իրենց արշավը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ, վերջինս անտրտունջ պաշտպանում է Հայաստանի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների շահերը։ Օրեր առաջ էլ Արման Թաթոյանը հայտնեց, թե Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ: Պաշտպանը բազմաթիվ ապացույցներով ամրագրված տեղեկություն է տարածել, որ հափշտակությունը տեղի է ունեցել հենց Հայաստանի տարածքից։

«Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքները խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքները, մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն՝ անվտանգության խնդիրներին ավելացնելով սոցիալականը: Ակնհայտ է, որ բոլոր հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը»,- արձանագրել է Արման Թաթոյանը։

Դեռևս օգոստոսի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը խստորեն հրահանգել էր կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը:

«Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք, դա ձեր խնդիրն է: Դրա համար, կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները՝ կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով: Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ՝ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասել էր նա՝ երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին ներկայացնելով զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։

Պաշտպանության նախարարի այս խրոխտ, բայց անարժեք հոխորտանքից հետո տասնյակ միջադեպեր են եղել սահմանին, և որևէ դեպք չենք հիշում, որ նրա այս հրահանգը կատարված լինի։ Փոխարենը, պաշտպանության նախարարությունը վերածվել է ՄԻՊ զեկույցները հերքող, հանրությանը մոլորության մեջ գցող, ապատեղեկացնող մի կառույցի, որի ղեկավար կազմն ունակ չէ աահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչները միայնակ ու անպաշտպան են մնացել թշնամուն դեմ-հանդիման։ Այս վիճակը սպառնում է սոցիալական և հոգեբանական նոր խնդիրներ հարուցել, հայաթափել Սյունիքի բնակավայրերը։ Միգուցե, հենց դա է Նիկոլ Փաշինյանի և նրա նշանակած պաշտոնյաների իրական ցանկությունը։

Արմեն Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular