ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը նրա համար է, որ երբեմն-երբեմն բացահայտի իշխանության տրամադրած ոչ ճիշտ տեղեկատվությունը, իսկ այս առումով մեր պաշտպանը շատ արդյունավետ է աշխատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և պաշտպանության նախարարությունը միմյանց հակասող հայտարարություններ են անում։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե այս ամենն էլ ավելի չի՞ խորացնի այն անվստահության մթնոլորտը, որը կա մարդկանց մեջ պաշտոնական աղբյուրների նկատմամբ քաղաքագետը ասել է․ «Բնականաբար ավելի է խորացնելու թյուրըմբռնումը հասարակության մոտ, առանց այն էլ 44-օրյա պատերազմից հետո նվազագույն մակարդակի է հասել հանրային վստահությունը պաշտոնական տեղեկատվության, հատկապես ՊՆ-ի նկատմամբ, որովհետև ամբողջ պատերազմի ընթացքում զինվորական կամուֆլյաժով մարդը մանիպուլացրել է հասարակությանը։ Կոնկրետ դեպքում ՄԻՊ-ի ու ՊՆ-ի լեզվակռվի բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, բայց ասեմ, որ ամիսներ շարունակ ՄԻՊ-ը դարձել է այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, և, որպես կանոն, նրա մատուցած տեղեկատվությունն ավելի ստույգ է։ ՊՆ-ն ոչ թե պետք է ՄԻՊ-ի կամ հասարակության վրա մուննաթ գա, այլ փորձի հասկանալ, եթե այս անգամ ճիշտ է, ինչու հասարակությունը չի վստահում իր տված տեղեկատվությանը»։

Հարցին, թե եթե այս երկու կառույցի նման գործելաոճը շարունակական բնույթ ունենա, ինչի՞ կարող է հանգեցնել Սուրեն Սուրենյանցը պատասխանել է․ «Երկու կառույցի խնդիրն էլ առարկայական, ճշմարիտ հիմք ունեցող տեղեկատվությամբ մարդկանց համոզելն է, որ իրենց մատուցած տեղեկատվությունը օբյեկտիվ է կամ ճշմարտացի։ Այստեղ ճշմարիտ ինֆորմացիայի հանգամանքն է էականը։ Այդ ճշմարտացի տեղեկությունը տրամադրելու անհրաժեշտությունն ունի ՊՆ-ն։ Բայց այն պարագայում, երբ մեկ տարի շարունակ ՊՆ-ն, մեղմ ասած, ճիշտ տեղեկություն հասարակությանը չի տալիս, ի՞նչ սպասել»։

Հարցին, թե իսկ ինչո՞ւ այդ կառույցները ներդաշնակ չեն աշխատում քաղաքագետը ասել է․ «Այդ հարցը պետք է ուղղվի իշխանությանը, բայց պետք է նկատի ունենալ, որ ՄԻՊ-ն անկախ ինստիտուտ է ու իրավունք ունի պաշտոնական տեղեկատվության հետ չհամընկնող տեղեկություն տրամադրելու։ Այսինքն՝ ՄԻՊ-ը հենց նրա համար է, որ երբեմն-երբեմն բացահայտի նաև իշխանության ձախողումները, տրամադրած ոչ ճիշտ տեղեկատվությունը, իսկ այս առումով մեր պաշտպանը շատ արդյունավետ է աշխատում։ Նրան ոչ թե պետք է սպառնալ, հաթաթա տալ, ասել, որ պաշտոնավարմանը մնացել է երեք ամիս, հակահեղափոխական կոչել, ինչպես Անվտանգության խորհրդի չկայացած երիտասարդն է անում, այլ պետք է փորձել համոզիչ փաստարկներով ապացուցել, որ այս հարցում ՄԻՊ-ը սխալվել է։ Այս պարագայում ոչ թե ներդաշնակ աշխատելու անհրաժեշտություն կա, այլ իշխանությունը պետք է իր գործողություններով ապացուցի, որ ՀՀ անվտանգությունը երաշխավորված է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular