ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Աղաբաբյանը չգիտի, թե ինչ հիմքով չի նշանակվել Կողբ համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները չնայած նրան, որ անցկացվում են համամասնական ընտրակարգով, մարզերում շարունակում է կարևոր լինել նաև անձերի գործոնը: Այս առումով բավականին հետաքրքիր ընտրություններ են սպասվում նաև նախկին Նոյեմբերյանի շրջանի ամբողջ տարածքը ընդգրկող խոշորացված համայնքում։ Այնտեղ պայքարը ոչ թե քաղաքական ուժերի, այլ հիմնականում անձերի մեջ է։ Այս պահին արդեն կարելի է ասել, որ պայքարն ընթանում է երեք բավականին ուժեղ թեկնածուների՝ գործող համայնքապետ Կարեն Աբազյանի, Կողբի արդեն նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանի և ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանի միջև։

Հետաքրքիր է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր համայնքներում գործող համայնքապետերին նշանակեց ժամանակավոր պաշտոնակատար մինչև ՏԻՄ ընտրությունների արդյունքներով փոփոխություններ կլինեն, սակայն Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբի համայնքում արդեն նախկին համայնքապետ, ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին ժամանակավոր պաշտոնակատար չնշանակեցին։

Այս թեմայով զրուցել ենք Արսեն Աղաբաբյանի հետ։ Հարցին, թե ճիշտ են այն լուրերը, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում նախկին համայնքապետը կրկին առաջադրվելու է Արսեն Աղաբաբյանը հաստատեց․ «Այո՛, լուրերը համապատասխանում են իրականությանը»։

Անդրադառնալով այն հարցին, թե որն է պատճառը, որ վարչապետը իրեն ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել Արսեն Աղաբաբյանը ասաց․ «Այդ հարցին ես դժվարանում եմ պատասխանել, իրականում դա ոչ թե վարչապետի այլ մարզպետի լիազորությունների մեջ է, և այդ հարցի պատասխանը միայն մարզպետը կարող է իմանալ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular