«Ակնկալում ենք, որ Ադրբեջանը վերջ կտա դրան». Հայաստանում Իրանի դեսպանը դատապարտել է իրանցի վարորդներից հարկ գանձելու Ադրբեջանի որոշումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում դատապարտել է Ադրբեջանի «անթույլատրելի քայլն՝ ուղղված իրանցի վարորդներից Գորիս-Կապան ճանապարհահատվածն անցնելիս հարկ պահանջելուն՝ հավելելով, որ ճանապարհին հարկի գանձումը հակասում է հրադադարին»:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ բանակցությունների համաձայն, որոնց արդյունքում հրադադար է կնքվել Երևանի և Բաքվի միջև, իրավիճակը Հարայաստանի հարավում գտնվող տարանցիկ ճանապարհին, ենթադրաբար, անփոփոխ պետք է մնար, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը»,- շեշտել է իրացի դեսպանը:
«Իրանական բեռնատարները հարկ են վճարում Հայաստան ժամանելիս և չեն պատրաստվում ևս մեկ հարկ վճարել 100 կմ ավելի շուտ: Ակնկալում ենք, որ Ադրբեջանը վերջ կտա դրան (գանձմանը), քանի դեռ լրացուցիչ ճանապարհի կառուցումը պատրաստ չէ»,- հավելել է իրանցի դիվանագետը: