ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ընդդիմադիրները տեղեկություն ունեն ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակության մասին պետք է այդ բովանդակությունը հանրայնացնեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ իրենք որոշել են հանրահավաքներ կազմակերպել: Ընդդիմադիր տարբեր գործիչներ կոչ են անում համախմբվել և թույլ չտալ նոր փաստաթղթերի ստորագրում: Մասնավորապես, Կարին Տոնոյանն էր նրանց շարքում, որտեղ կոչ էր արվում համախմբվել՝ անկախ քաղաքական հայացքներից: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Հարցին, թե հանրահավաքը որքանով է կապված նոյեմբերին սպասվող Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու փաստաթղթի ստորագրման հետ քաղաքագետը ասել է․ «Նախ ուզում եմ բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, հիշեցնել, որ հարցին, թե արդյոք դե՞մ են նոյեմբերի 9-ի հայտարարությանը, իրենք պատասխանել էին, որ ոչինչ փոխել չեն կարող: Այսինքն՝ իրենք այդ եռակողմ հայտարարությանը պաշտոնապես դեմ չեն արտահայտվել: Հիմա իրադարձությունները զարգանում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությանը համահունչ: Իսկ իրենք իրենց պաշտոնական քաղաքականության մեջ երբեք չեն ասել, որ չեղարկելու են այդ հայտարարությունը կամ դեմ են դրան, որովհետև այնտեղ կա միջնորդ Ռուսաստանը, և, հավանաբար, դրանով է պայմանավորված դա: Հետևաբար, այն, ինչ հիմա իրենք անելու են, զուտ ֆորմալ բնույթ է կրելու»:

Անդրադառնալով Կարին Տոնոյանի հայտարարության վերաբերյալ այն հարցին, թե արդյոք հաջողության կհասնեն՝ քաղաքագետն ասաց․ «Եթե ընդդիմադիրները հստակ տեղեկություն ունեն, թե այդ ենթադրյալ ստորագրվելիք փաստաթղթերն ինչ բովանդակություն ունեն, նախ պետք է այդ բովանդակությունը հանրայնացնեն, որպեսզի մարդիկ էլ իմանան՝ խոսքն ինչի մասին է: Եթե դա հաստատված ինֆորմացիա է, ապա մի փոքր ավելի շատ զանգվածներ կարող են մասնակցել իրենց հանրահավաքին: Հակառակ դեպքում, եթե նման տեղեկատվություն չունեն, դա զուտ ֆորմալ բան է դառնալու»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular