Այս շաբաթ Բրյուսելում կկայանան ԵՄ-Իրան բանակցությունները՝ միջուկային հարցի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյս շաբաթ Բրյուսելում կհանդիպեն Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները՝ բանակցելու իրանական միջուկային գործարքի շուրջ երկխոսությունը վերսկսելու մասին: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյին:
«Կարող եմ հաստատել, որ հանդիպմանը կմասնակցի ԵՄ առաջատար բանագնաց Էնրիկե Մորան, որը Թեհրան էր այցելել այս ամիս»,- ասել է Ստանոն՝ արձագանքելով իրանական կողմի հայտարարությանը չորեքշաբթի կայանալիք հանդիպման մասին:
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ միության դիվանագիտական ծառայությունը ջանք չի խնայում վերսկսելու բանակցությունները Վիեննայում:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին հայտնել էր, որ չորեքշաբթի հանդիպելու է ԵՄ ներկայացուցչի հետ Բրյուսելում՝ շարունակելու երկխոսությունն՝ ուղղված արդյունավետ բանակցություններ սկսելուն: