ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր կովը կաշին չի փոխում. Ռուսլան Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսլան Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
ԿԱՐՄԻՐ ԿՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ
Ներկայացնում ենք ՀԿԿ կենտկոմի քարտուղար ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՝ 1990 թվականի օգոստոսի 3-ին կայացած Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների վերաբերյալ հարցազրույցից մի հատված, որտեղ նա խոսում է երեՍփոխան ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մասին:
«Նախագահի թեկնածուներ առաջադրվեցինք ես եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պետք է նշեմ, որ նախագահի թեկնածուների համար տրվեցին նաեւ այլ անուններ՝ Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան, Թելման Դիլանյան, Պարույր Հայրիկյան, Հրաչիկ Սիմոնյան, Սուրեն Հարությունյան: Սակայն հավակնորդների ցուցակը եզրափակելուց հետո բոլորն էլ ինքնաբացարկ հայտնեցին...
Ցավոք, ընտրությունների առաջին փուլում ստացա 97 ձայն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` մի քանի ձայն ավելի: Երկրորդ փուլն էլ արդյունք չտվեց, սակայն ինձ տրված ձայների քանակությունը 7-8-ով պակասեց: …Այնուհետեւ իրար հաջորդեցին, ինչպես նման դեպքերում պատահում է, ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԷԼԻ ՄԻ ՔԱՆԻ «ԱՐԱԳ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՂՆԵՐԻ» ելույթներ, որոնք ասացին, թե երկու թեկնածուներն էլ արժանի են, սակայն նախապատվությունը տալիս են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդպես մենք ընտրություններում պարտվեցինք»:
 
May be an image of 1 person
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular