ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը նոր կանոններ է սահմանել օտարերկրյա ճանապարհորդների համար՝ երկրի սահմանները բացելուն զուգահեռ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սպիտակ տունը նոր կանոններ է սահմանել օտարերկրյա ճանապարհորդների համար, ովքեր Միացյալ Նահանգներ են ժամանելու:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, ԱՄՆ-ն նախատեսում է նոյեմբերից բացել երկրի սահմանները զբոսաշրջիկների համար, սակայն որոշակի պահանջների կատարմամբ: Պահանջներից մեկն այն է, որ գրեթե բոլոր արտասահմանցի այցելուները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ:

Մինչ այս պահն արգելվում էր բազմաթիվ եկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Բրազիլիայից, Շենգեն գոտու երկրներից, Իռլանիայից, Իրանից և Հնդկաստանից, ուղևորների ժամանումը երկիր: Ճանապարհորդական ոլորտի ներկայացուցիչները նախագահ Բայդենին խնդրել են մեղմացնել սահմանափակումները:

Բայդենի՝ երկուշաբթի ստորագրած հրամանագրով սահմանվում է, որ ավիաընկերությունները պետք է ստուգեն ուղևորների պատվաստված լինելու հանգամանքը, այնուհետև միայն թույլ տան օգտվել իրենց ծառայություններից:

Չպատվաստված ուղևորները, այդ թվում՝ ամերիկացիները, պետք է «քովիդ-թեստի» բացասական պատասխան ունենան, որը ստացվել է մեկնումից առաջ մեկ օրվա ընթացքում:

Մինչև 18 տարեկաններն ազատվում են պատվաստվելու անհրաժեշտությունից, սակայն պետք է թեստի բացասական պատասխան ունենան, որն արված կլինի ուղևորությունից առաջ երեք օրվա ընթացքում:

Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 8-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular