ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Նաուրու`Անգամի օր (օր երբ կղզու բնակչությունը աճել է մինչև 1500-ի), Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:

1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյանը (Հյուրմյուզ):

1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:

1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը ընդունել է Խատիսյանի խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:

1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլյան Փիրումովը:

1951- ծնվել է  քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:

1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:

1958 – ծնվել է բժիշկ, Հայաստանի նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

1964 – ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:

1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:

1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:

1995- վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը:

2002 - Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա ստեղծագործության առաջին պարսկերեն հրատարակությունն է: 

2006 - վերագործարկվել է արդիականացված «Արմենալ»-ը, արդյունքում Հայաստանը ի դեմս «Արմենալ»-ի  ստացել է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը:

2007 - Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

2008 - Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ:

2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:

2015 - Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը:

2020 - Ղարաբաղյան երկրորդ պաերազմի ժամանակ ժամը 08:00-ից ուժի մեջ է մտնել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի միջնորդությամբ որոշված հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը արդեն ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակով խախտել է այն։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1581– համաձայն ավանդության Երմակը գրավել է Սիբիրը։

1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինը ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավերից կազմված ճապոնական նավատորմը: 1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1673 –ծնվել է  մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:

1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:

1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:

1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է ազգային կոնվետը և սկսվել է Դիրեկտորիան:

1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։

1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Արևմտյան Ֆլորիդան:

1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որին անվանել է տելեֆոն՝ հեռախոս:

1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որը աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։

1892 – ջուր է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։

1900 - Նյու Յորքում բացվում է մետրոյի առաջին գիծը:

1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց ունիան՝ միությունը։

1932- Իոսիֆ Ստալինը իր խոսքում գրողներին  անվանել է «մարդկային հոգիների ինժիներներ»:

1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյենը։

1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:

1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:

1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:

1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները և ավարտվել է 46 տարի տևած իսրաելա-հորդանանյան հակամարտությունը:

1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող այն կարգը համաձայն որի լորդերը աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:

2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել Համացանցով:

2002 —ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել  գրոհ, որի արդյունքում զոհվել են պատանդ պահվող 128 հանդիսատեսներ:

2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:

2012 —ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:

2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։

2015 —7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:

2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular