ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն ազատ է արձակել իրանցի բեռնատարների վարորդներին Թեհրանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

mk.ru-ն գրում է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երկու իրանցի բեռնատարի վարորդներին, որոնք անցյալ ամիս ձերբակալվել էին երկիր ապօրինի մուտք գործելու մեղադրանքով, որն էլ լարել էր Բաքվի և Թեհրանի հարաբերությունները։ Այդ քայլը նշանավորել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ջերմացումը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նրանց արտգործնախարարները համաձայնեցրել են հարաբերություններում ճգնաժամը լուծել երկխոսության միջոցով: Ադրբեջանի մաքսային վարչությունը հայտարարել է, որ վարորդներին իրանական կողմին են հանձնվել «հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքներով առաջնորդման» որոշմամբ: Երկրների միջև առճակատման պատճառ է դարձել Թեհրանի այն մեղադրանքները, թե իր երդվյալ թշնամի Իսրայելը ռազմական ներկայություն է պահպանում Ադրբեջանում։ Բաքուն հերքել է այդ պնդումները։

Իրանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները և զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը անցյալ շաբաթ հեռախոսով զրուցել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ, և զույգը պայմանավորվել է լուծել տարաձայնությունները երկխոսության միջոցով։

Իսրայելը զենքի հիմնական մատակարարն է Ադրբեջանին, որը անցյալ տարվա վերջին հաղթել էր վեցշաբաթյա պատերազմում հարևան Հայաստանին վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար: Ադրբեջանն ու Իրանը երկար ժամանակ վիճում էին Լեռնային Ղարաբաղի տասնամյակներ շարունակվող հակամարտությունում Հայաստանին Թեհրանի աջակցության շուրջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular