ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը պատմել է, թե կոնկրետ ի՞նչ է շահել և կորցրել Ռուսաստանը ղարաբաղյան պատերազմի արդյունքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ukraina.ru-ն գրո է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները շատ անորոշ են, և յուրաքանչյուրը կարող է այնտեղ գտնել և՛ Ռուսաստանի հզորացման, և՛ նրա թուլացման գործոն։ Այս մասին Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի առաջատար հետազոտող, International Analytics ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։

2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել իրենց գրաված դիրքերում, մի շարք տարածքներ անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները։

Ով որոնում է Ռուսաստանի թուլացնելու գործոնը, կասի, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը` Հայաստանը, պարտություն է կրել այնտեղ, և դա որոշակիորեն խարխլել է Ռուսաստանի հեղինակությունը։ Մեկ ուրիշը կասի, որ առաջ ԼՂՀ-ում ռուս զինվորականներ չեն եղել, իսկ հիմա այնտեղ կա ռուսական, այլ ոչ թե ռուս-թուրքական, խաղաղապահ առաքելություն։ Ռուսաստանն այն երկիրն է, որին դիմում են և՛ Երևանը, և՛ Բաքուն, նշել է փորձագետը։

«Հաճախ ասում են, որ «Թուրքիան ամեն ինչ արեց: Բայց հիմնականում ադրբեջանցի զինվորներ են զոհվել։ Այնտեղ թուրք խորհրդականներ ու Բայրաքթարներ են եղել, բայց ամեն ինչ կառավարել են ադրբեջանցի սպաներն ու քաղաքական գործիչները։ Թուրքիայի գործոնը կարևոր է, բայց ոչ այնքան որքան ասում են»,- հայտարարել է Մարկեդոնովը։

Հասկանալի է, որ այս իրավիճակը Ռուսաստանի համար ավելի քիչ հարմարավետ է, քան մինչև 2020 թվականը։ Բայց դա չի նշանակում, որ պետք է սկսել գլխին մոխիր ցանել ու ասել, որ Ռուսաստանը թուլացել է, եզրափակել է հրապարակման զրուցակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular