ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել են Արարատ լեռան վրա Նոյան տապանի որոնման Թուրքիայի արգելքի պատճառները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ Սուրբ գրքից հայտնի է, որ մարդիկ Նոյան տապանը պատրաստել են խեժաբեր ծառի փայտից համաշխարհային ջրհեղեղից փրկվելու համար, սակայն մինչ այժմ գիտնականները չեն գտել այդ նավի բեկորները: Մեծ Բրիտանիայի Լեսթեր համալսարանի ուսանողների գնահատմամբ, Նոյան տապանը կարող էր պահել մինչև 70 000 կենդանի: Ըստ ավանդությունների՝ փրկարար նավը խարիսխ է գցել «Արարատ լեռների» վրա, որի գագաթները գտել է աղավնին: Դրանք գտնվում են Իրանի հետ Հայաստանի սահմանին Թուրքիայի տարածքում: Արարատը երկու խառնարաններով գործող հրաբուխ է: Մինչ 19-րդ դարը տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ համարում էին, որ չի կարելի բարձրանալ այդ լեռը: 1828 թվականին Արարատը մտել է Ռուսական կայրության կազմի մեջ, որից հետո առաջինը գերմանացի Յոհան Պարրոտն է բարձրացել նրա գագաթը: Մեկ դարի ընթացքում տապանը լեռան վրա տեսել են երեք անգամ: 1921 թվականին Արարատը անցել է Թուրքիային:

2003 թվականին թուրքերն արգելել են ռուս հետազոտող Անդրեյ Պոլյակովին տապանը փնտրել Արարատի վրա: Որպես պատճառ նշվել է քրդերի հետ կոնֆլիկտը, որոնք առևանգում են զբոսաշրջիկներին և փրկագին պահանջում հարազատներից: Բացի այդ, Անկարան չի ցանկանում բախումներ ունենալ Հայաստանի հետ, որը այդ լեռը իրենն է համարում: Հավանական է նաև, որ թուրքերը հավատում են իսլամական մարգարեությանը, որի համաձայն՝ Նոյի տապանը կգտնվի աշխարհի վախճանի նախաշեմին: Արարատը գտնվում է սահմանամերձ գոտում, որտեղ թույլատրվում է մուտք գործել միայն հատուկ անցաթղթերով: Անկարան կարող է «կանաչ լույս» չտալ որոնումներին անհայտ կորչող զբոսաշրջիկներին և ալպինիստներին գտնելու ծախսերը չհոգալու ցանկության պատճառով: Ըստ ռուս հետազոտող Վլադիմիր Շատաևի՝ լեռ մուտք գործելը եվրոպացի և հայ գիտնականների համար արգելված է, սակայն այն բաց է ամերիկացի փորձագետների համար: Օրինակ՝ պրոֆեսոր Բրայթանը տապանը փնտրում է այդ տարածքում  4 կմ բարձրության վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular